Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը․ Արմեն Աշոտյան

Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում է իրավիճակի ողջ ողբերգությունն ու մոտալուտ վերջնական կործանումը գիտակցող, հասկացող, տեսնող մարդկանց, այդ թվում՝ ինձ։

«Այ ախպե՛ր, այ քո՛ւր, այ մա՛րդ, այ կնի՛կ, դուք չե՞ք ջոկում՝ ինչ է կատարվում։ Մեր վրա աշխարհով մեկ ղժժում են, մեզ էշի տեղ են դնում, մեզ ծախում են, մեր երեսին թքում ու մարսում են։ Իրար եկեք վերջապես։ Ո՞ւր ա մեր նամուսն ու թասիբը»:

Ահա սա է աղետը տեսնող և չհամակերպվող քաղաքական, հասարակական, հոգևոր շերտերից իրավիճակի մասին հնչող գնահատականների թանձրուկը, ընդդիմադիր հարցազրույցների, ստատուսների, լայվերի ողջ քվինտէսենցիան՝  անկախ նրանից, թե որ տաղավարում, որ միկրոֆոնով, որ հարթակում ենք մենք՝ նորընծա կասանդրաներս, փորձում աղաղակել մեզ պատած սարդոստայնից դուրս գալու հրամայականի մասին։

Իսկ սարդոստայնի տերը համառորեն պարուրում է թիթեռ դարձած մի ամբողջ ժողովրդին կեղծիքի, ստի, անբարոյականության թելերով՝ զուգահեռաբար ընկղմելով իր երկար կնճիթը զոհի մեջ և ծծելով նրա բոլոր կենսական հյութերը։ Նիկոլական քարոզչությունն ամբողջությամբ խարսխված է մարդու պարզունակ բնազդների շահարկման վրա։

Ուտել, խմել, հաճույքաճխտվել, սպառել, ցկցկալ՝ ահա սա է այն դժոխային խառնուրդը, որ բոլոր մակարդակներում օրուգիշեր լցվում է հայերիս ականջների մեջ՝ որպես ուղեղը բթացնող, իրականությունից կտրող, «նոր հայ» սինթեզող հրեշավոր կոկտեյլ։ Ու այս «բնազդահեն» մատրիցայից միտումնավոր կերպով հանվել է ամենակարևոր բաղադրիչը, յուրաքանչյուր կենդանի օրգանիզմին՝ ամեոբայից մինչև հոմո սափիենս, բնորոշ ինստինկտը՝ ինքնապահպանման բնազդը։

Իսկ նկատե՞լ եք, որ փաշինյանական «երջանկության մեխանիկան» մեկին մեկ համընկնում է քրիստոնեական բարոյագիտության մեջ մարդկային արատների սև ցուցակի՝ յոթ մահացու մեղքերի հետ։ Որկրամոլությունը, բղջախոհությունը, ագահությունը, նախանձը, հպարտությունը՝ ահա նիկոլական աշխարհայացքի անբարոյական և հակաքրիստոնեական բաղադրատոմսը։ Ինչպես կասեր գլուխ լվալու մեկ այլ խոշոր մասնագետը՝ Совпадение? Не думаю…

Մեծ է գայթակղությունը՝ հրեշի դեմ պայքարի ներկայիս անհաջողությունը բարդել հենց ժողովրդի վրա, ով ըմբոստանալու և ոտքի կանգնելու փոխարեն՝ գլուխը կախ հանդուրժում է և տրվում մերօրյա սիրենաների ականջահաճո, բայց կործանարար կլկլոցներին՝ քարոզչական ալիքների վրա ինքնամոռաց նավարկելով դեպի պատմության ժայռեր՝ վերջնականապես ջախջախվելու։

Նման մեղադրանքներ հրապարակավ հնչեցնող գործիչներին էլ հակադրվում է մեկ այլ խումբ, ով «ժողովուրդը մեղավոր չէ» թեզի ջատագովն է և ով շարունակվող մղձավանջի մեջ տեսնում է միայն վերնախավի, էլիտայի անկարողությունը՝ բեկել իրավիճակը։

Ինչպես հաճախ, այս դեպքում ևս, կարծում եմ, ճշմարտությունն այս երկու ծայրահեղությունների արանքում է։ Այո, բոլոր ընդդիմադիր ուժերը, առաջնորդները, գործիչները միասին վերցրած՝ չեն կարողացել առ այսօր գտնել ժողովրդի «սրտի բանալին»։ Այո, աստվածաշնչյան լեզվով ասած, հոտը հովիվի կարիք ունի։ Բայց «հոտն» էլ իր հերթին՝ պիտի հոշոտող «գայլերին» տարբերի պահապան «շներից»։

Այս առիթով կրկին հիշենք Աստվածաշունչը։

Ինչո՞ւ Աստծո օգնությամբ և Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից փախած հրեաներին 40 տարի պահանջվեց Իսրայել հասնելու համար։ Չէ՞ որ դեպի Ավետյաց երկիր այդ ճանապարհը շատ ավելի արագ կարելի էր անցնել: Չէ՞ որ Սինայի թերակղզին հատելու համար այդքան երկար ժամանակ պետք չէր։ Չէ՞ որ ցանկացած զորք այդ նույն տարիներին տվյալ ճանապարհը կհաղթահարեր ընդամենը 2-3 շաբաթում։ Վերջիվերջո, չէ՞ որ դժվար էր Մովսեսից ավելի լավ առաջնորդ պատկերացնել։

Պատճառը պարզ էր. ժողովրդի թերահավատությունը, արատավոր բարքերի վերադարձը, կուռքերի պաշտամունքը։ Հանուն ճշմարտության պետք է նաև հիշել, որ մի պահ Մովսեսի հավատքն էլ թուլացավ, և նա իր թերահավատությամբ բարկացրեց Տիրոջը և այդպես էլ անձամբ չհասավ Ավետյաց երկիր։ Բայց որքան էլ առաջնորդը «ճղում էր իրեն», մեկ է՝ հրեաները երերում էին, գայթակղվում էին, պոռոտախոսում էին։ Մի խոսքով, պողոսանում էին։

Նույն վիճակը հիմա Հայաստանում է. մենք տեղ չենք հասնում նիկոլական «ոսկե ցլիկի» պատճառով։ Ավելի ճիշտ՝ այդ ցլիկային քարոզչությանը տրվելու և երկրպագելու պատճառով։ Աստվածաշնչում այդ հարցը լուծվեց նոր զոհերի և մեղավորներին պատժելու միջոցով։

Պարզ է, չէ՞, որ հապաղելու դեպքում նման մի գին էլ մենք ենք վճարելու, սակայն առանց տեղ հասնելու երաշխիքի, քանզի վստահ չենք, որ Աստված մեզ հետ է, իսկ ավելի ճիշտ՝ վստահ չենք, որ մենք ենք Աստծով…

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

11.11.2024