Հայտնի են թուրքական բանակի առաջիկա ծրագրերը Իրաքում և Սիրիայում. Hürriyet
Մինչև այս տարվա վերջ թուրքական իշխանությունները կարող են հայտարարել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալների դեմ 2022 թվականի ապրիլից Հյուսիսային Իրաքում իրականացվող անդրսահմանային գործողության ավարտի մասին։
Սակայն դա չի նշանակի, որ թուրքական բանակի ստորաբաժանումները դուրս կբերվեն հարակից տարածքից, գրում է Hürriyet-ը։
Ըստ թերթի՝ 30-40 կմ խորությամբ Հյուսիսային Իրաքը վերահսկող թուրք զինվորականները կշարունակեն մաքրել այն քուրդ զինյալներից՝ թույլ չտալու նրանց ներթափանցումը սահմանից այս կողմ:
Նման խնդիր է դրված թուրքական բանակի առջեւ Սիրիայի հյուսիսում, որտեղ տեղակայված են քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը:
Milliyet-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ թուրքական իշխանություններն ավելի շատ հակված են ընդլայնել Իրաքում և Սիրիայում գրոհայինների դեմ շարունակվող գործողությունների գոտիները, այլ ոչ թե նոր լայնածավալ ցամաքային գործողության սկսել: