Հրդեհվել է ինքնաշեն տնակ
Մարտի 7-ին, ժամը 16.09-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.42-ին, մարվել՝ 17.03-ին:
Այրվել է Մ. Վ.-ին պատկանող ինքնաշեն տնակը (մոտ 6 քմ) և մոտ 3000 քմ եղեգ: