Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին կոալիցիային միանալու գործում․ Աղետների ռիսկի նվազեցման գծով ներկայացուցիչ

Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական պլատֆորմի շրջանակներում, որն ընթանում էր նոյեմբերի 6-ից 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորի հետ։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կողմից Հայաստանում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին մշտապես սատարելու համար՝ մատնանշելով փորձագիտական աջակցությունը ԱՌԿ ռազմավարության մշակման, ոլորտային միջազգային փորձի տեղայնացման մի շարք գործընթացներ։

Անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք նոր հնարավորություն են ստեղծում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի ձևավորման վրա։ Նա նաև կարևորել է աղետների ռիսկի նվազեցման կորուստների և վնասի հաշվառման գործիքակազմի տեղայնացումը Հայաստանում, որի արդյունավետությանը մեծապես կարող է նպաստել միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայումս նորացվող համակարգը։ Արփինե Սարգսյանը հիշատակել է նաև Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային (CDRI) միանալու վերջերս ստացված հրավերը, որն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանի կարևորագույն համագործակցության շրջանակներից մեկը կարող է դառնալ։

Հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը դրական է արձագանքել CDRI-ին միանալու Հայաստանի պատրաստակամությանը՝ շեշտելով, որ Հնդկաստանում հիմնված այս նախաձեռնության մեջ անձնական զգալի ներդրում ունի, և պատրաստ է աջակցելու Հայաստանին կոալիցիային միանալու գործընթացում։ Կամալ Կիշորը բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանում ընթացող գործընթացները՝ նշելով, որ քաջատեղյակ է Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրականացման գործում հայ մասնագետների ակտիվ ներգրավման վերաբերյալ։

ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման մասով ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակն ակտիվ ջանքեր է գործադրում, ինչի առնչությամբ Կամալ Կիշորը նշել է, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է տեխնիկական աշխատաժողով Հայաստանում, որին անմիջական մասնակցություն են ունենալու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փորձառու մասնագետները։ Այս աշխատաժողովի արդյունքները հետագայում նպաստելու են նաև բարձր մակարդակում ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման գլոբալ քննարկումներին, որոնց ուղղությամբ նա խոստացել է հետևողական լինել, որպեսզի ֆինանսավորման շրջանակներն ուղղված լինեն ոչ միայն արձագանքման կարողություններին, այլև կանխարգելման և նվազեցման միջոցառումներին։ «Այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է ոգևորիչ լինել այլ երկրների համար», – նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Աղետների պատճառած կորուստերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ մասնագետների վերապատրաստման մասով ևս հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելով հայ մասնագետների առավել ակտիվ ներգրավվածության ապահովմանը։