Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են փախստականների հավաքատեղիի ուղղությամբ. կան զոհեր
Լիբանանի փախստականների մարդասիրական օգնության հավաքատեղին հարձակման է ենթարկվել իսրայելական օդուժի կողմից, իսկ հարվածներից հետո փակվել է Դամասկոս-Հոմս գլխավոր մայրուղին:
Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Հոմս-Դամասկոս մայրուղին ժամանակավորապես արգելափակվել է այն բանից հետո, երբ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանցի փախստականներին մարդասիրական օգնության հավաքատեղին»,- գրում է գործակալությունը։
Իսրայելական օդուժը հարվածել է Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սեյիդա Զեյնաբ թաղամասում գտնվող բնակելի շենքին, որտեղ բնակվում է շիա բնակչություն և որտեղ հազարավոր փախստականներ են ժամանել Լիբանանից:
Արդյունքում յոթ խաղաղ բնակիչ է զոհվել։