Վրաստանի նախագահը կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, որը հնարավոր է հաղթահարել նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով, և Եվրոպան կօգնի նրան այդ հարցում։
«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, մեր եվրոպացի ընկերները եկել են մեզ մոտ, և սա լավ նշան է, որ Եվրոպան մեզ չի թողնում մենակ, իսկ Եվրոպայում հավատում են Վրաստանին և նրա ժողովրդին», - ասել է նա Թբիլիսիում՝ Թբիլիսի ժամանած ԵՄ ութ երկրների խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիս։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, որը չունի ժողովրդավարական իշխանություն.
«Վրաստանն ունի միակուսակցական իշխանություն, որը տիրացել է երկրի բոլոր ինստիտուտներին, և մենք այս արդյունքը ստացել ենք վերջին միակուսակցական կեղծված ընտրություններում»,-նշել է Վրաստանի նախագահը: