Բիթքոյնը գրանցել է պատմական ամենաբարձր ցուցանիշը
Բիթքոյնի արժեքն աճել է 3,49%-ով՝ հասնելով 82,056 հազար դոլարի՝ թարմացնելով իր պատմական առավելագույն ցուցանիշը:
Այս մասին են վկայում Binance հարթակի տվյալները:
Այսօրվա տվյալներով` մեկ բիթքոյնն ավելացրել է իր աճը և կազմել 82,081 հազար դոլար (+3,5%):
Ոլորտի մասնագետները նշում են, որ այս տեմպերով առաջիկա օրերին և շաբաթներին բիթքոյնը կարող է ավելի մեծ աճ գրանցել: