Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման մրցավարները
Ֆուտբոլի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը կսպասարկի հունական մրցավարական խումբը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Թասոս Սիդիրոպուլոսը, մրցավարի օգնականներ՝ Պոլիխրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Յոանիս Պապադոպուլոսը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21։00-ին