Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրը
Արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին սուտ են.: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ մի խոսակցություն չի եղել»,- ասել է Կրեմլի խոսնակը. «Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սա մաքուր հորինվածք է»:
Պեսկովը նկարագրել է The Washington Post-ի և Reuters-ի հրապարակումները, որոնք հաղորդել են ենթադրյալ զրույցի մասին, որպես «այն տեղեկատվության ամենավառ օրինակը, որն այժմ հրապարակվում է, երբեմն նույնիսկ բավականին հարգված պարբերականներում»
: Ըստ ամերիկյան մամուլի՝ Պուտինն ու Թրամփը իբր քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և խաղաղությունը եվրոպական մայրցամաքում։