Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Հասարակություն

Վանոյի Արտակը փորձել է փրկել ունեցվածքը՝ գույքը գրանցելով կնոջ անունով ու կեղծ ամուսնալուծություն ձևակերպելով

«Ո՞վ է Վանոյի Արտակը»՝ հարցի պատասխանը թերևս շատ քչերը կարող են տալ, կամ գրեթե ոչ ոք։

Այն, ինչ կարելի է իմանալ google-որոնման արդյունքում Արտակի մասին, բավարար է հասկանալու համար, թե ով կարող է լինել նա... 

Գալստյանը մի քանի անգամ հայտնվել է աղմկալի պատմությունների կիզակետում, ՀՔԾ կողմից մեղադրվել է առանձնապես խոշոր չափի շորթման մեջ և կալանավորվել...

Այնպես որ, ինքն իրեն իրավապաշտպան հռչակած այս մարդը մեծագույն իրավախախտ է:

Ըստ որոշ հրապարակումների՝ Վանոյի Արտակն իրականում մի լոմբարդատեր վաշխառու է, ով զբաղվել է մարդկանց ունեզրկմամբ, նրանցից խլել տներ, բացել է կայքեր («Crime news» և այլն), որոնց միջոցով վարկաբեկել է մարդկանց, ենթարկել շանտաժի, դրամաշորթությամբ զբաղվել:

Որոշ աղբյուրների համաձայն էլ՝ Վանոյի Արտակն ու փաստաբան Սուսաննա Սարգսյանը, ով այսօր ևս ընդգրկվել էր կուսակցության ցուցակում, հետո ձերբակալվել կեղծարարության համար, գործել են միասին ու անգամ խաբել այն ծնողներին, որոնց երեխաներին, ինչպես ասում են, ապօրինաբար վաճառել են (խոսքը՝ Ռազմիկ Աբրահամյանի կողմից երեխաների վաճառքով զբաղվելու վերաբերյալ աղմկահարույց գործերի մասին է. մայրերը փորձել էին սեփական շահերը պաշտպանել, մասնավորապես, նույն Սուսաննա Սարգսյանի օգնությամբ, սակայն խաբվել էին):

Վանոյի Արտակի «անազնիվ գործունեությունների» մասին շրջանառվող լուրերը շատ են։ Ու թեև նա տևական ժամանակ փորձում էր սիրաշահել իշխանությանն ու զերծ մնալ հնարավոր կալանավորումներից, սակայն թերևս ինչ-որ պահի վրիպել է ու ընկել իշխանության թակարդը։

Այս որակի մարդիկ, շահարկելով երկրում առկա իրավիճակը, ամպագոռգոռ հայտարարություններով փորձում են գալ իշխանության ոչ թե երկիրը, այլ սեփական հետույքն ու ունեցվածքը փրկելու համար։

Հարկ է նկատել, որ Արտակ Գալստյանի անունով գրանցված է ընդամենը  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա Ս. Մարտիկյան փողոց նրբանցք 1/2 բնակելի տունը։ Հիմնական ունեցվածքը նրա կնոջ անունով է։

Շրջանառվող լուրերի համաձայն էլ ` Վանոյի Արտակը կեղծ ամուսնալուծություն է գրանցել՝ գույքը փրկելու համար։

NEWSPRESS.am-ն իրավապահների ուշադրությունն է հրավիրում Արտակ Գալստյանի կեղծ ամուսնալուծության փաստին։ Այդ մասով պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի, քանի որ, հավանաբար, դա արվել է առանձնապես խոշոր չափի գույքերի հափշտակման և տիրացման փաստերը թաքցնելու նպատակով։

Հասկանալու համար, թե ինչ ունեցվածքի մասին է խոսքը, բավական է նայել, թե ինչ գույք է հայտարարագրված Արտակ Գալստյանի կնոջ, որդու և եղբոր անունով։

Պետք չէ լինել այնքան միամիտ, որ կարծիք ստեղծենք, թե, օրինակ, նրա կնոջ կամ որդու, եկամուտն իրականում թույլ է տալիս այդքան գույք ձեռք բերել։

Եվ այսպես․․․․

Արտակ Գալստյանի կնոջ՝ Վեներա Ֆարոսի Գալստյանի անվամբ հաշվառված են հետևյալ գույքերը.

1․  «NISSAN X-TRAIL SL PLATINIUM 2.5L» մակնիշի 37 RP 688 համարանիշի ավտոմեքենան:

2․ «SKODA OCTAVIA TOUR 1.4» մակնիշի 37QC 924 համարանիշի ավտոմեքենան:

3․  «SKODA OCTAVIA TOUR 1.4» մակնիշի 37QC265 համարանիշի ավտոմեքենան:

4․  «ACURA MDX-3.7» մակնիշի 37 OX587 համարանիշի ավտոմեքենան:

5․  «BMW 116 I» մակնիշի 37 OC831 համարանիշի ավտոմեքենան:

6․  «LEXUS RX 350» մակնիշի 50 AA 006 համարանիշի ավտոմեքենան:

7․ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ փողոցի 6 հասցեի հողամասը և բնակելի տունը:

8․ Երևան քաղաքի Քանաքեռ- Զեյթուն Քանաքեռցու փողոցի 129/3 շենքի 48 բնակարանը և նույն շենքի նկուղը:

9․ Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի 43 շենքի 8 բնակարանը:

10․ Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի 43 շենքի 32 բնակարանը:

11․ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի 43 բնակելի տունը:

12․ Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի 43 շենքի 46 բնակարանը:

13․ Երևան քաղաքի Նոր Նորքի Լվովյան փողոցի 10 շենքի 16 ավտոկայանատեղին:

 

Արտակ Գալստյանի որդու՝ Հայկ Արտակի Գալստյանի անվամբ, գրանցված են հետևյալ գույքերը։

1․ Երևան քաղաքի Նոր Նորք Հ.Գյուրջյան փողոցի 11 շենքի 33 բնակարանը:

2․ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Տանձանոց 2-րդ փողոցի 49 հողամասը:

3․ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի 43/1 բնակելի տունը:

 

Արտակ Գալստյանի եղբոր՝ Գագիկ Գավրուշայի Գալստյանի անվամբ հաշվառված է

1․ Երևան քաղաքի Նոր Նորք Հ.Գյուլիքևխյան փողոց նրբանցք 4-րդ շենքի 54 բնակարանը/ ընդհանուր համատեղ սեփականություն/:

2․ Երևան քաղաքի Նոր Նորք Ա.Բակունցի փողոց 2-րդ նրբանցք 6-րդ շենքի 45 բնակարանը/ սեփականություն/:

3․ Երևան քաղաքի Նոր Նորք Հ.Գյուլիքևխյան փողոց նրբանցք 4-րդ շենքի 75 խանութը /ընդհանուր համատեղ սեփականություն/:

4․ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի գյուղ Արգել 22-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 այգետնակը /ընդհանուր բաժնային սեփականություն

5․ Երևան քաղաքի Նոր Նորք Բագրևանդ թաղամասի 51 շենքի 4-րդ մասնաշենքի նախագծային թիվ 4 բնակարանի անշարժ գույքի գնելու իրավունքը:

 

Արմինե Մկրտումյան