Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Հասարակություն

Հանրային վայրերում տեսախցիկներ չեն տեղադրվի. ՆԳՆ-ն սառեցնում է նախագծի հետագա ընթացքը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր։

Ինչպես բազմիցս նշել ենք, նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է և, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։ Նախագծերի մշակման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է ոլորտի միջազգային առաջավոր փորձի համակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն, քննարկվել և լուծումներ են առաջադրվել կարգավորումների ամբողջականությունն ապահովող բոլոր հնարավոր հարցերի, այդ թվում՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխիքների կապակցությամբ։ Վերջինիս համատեքստում ուսումնասիրության առարկա է դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերելի իրավակիրառ պրակտիկան։ Արձանագրվել է, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը և համապատասխան հանրամատչելի տվյալների ձեռք բերումը չի հանդիսանում մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը անհամաչափ միջամտություն, եթե դա նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ ու համաչափ է այդ նպատակին հասնելու համար։ 

ՀՀ ներքին գործերի նախարարությունը, գիտակցելով հարցի կարևորությունը և խորությունը, առանցքային համարելով հանրային անվտանգության բոլոր շահառուների շահերի պատշաճ պաշտպանությունը և այդ կապակցությամբ բոլոր դերակատարների փոխհամաձայնեցված դիրքորոշման առկայությունը, մշտապես պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած մտահոգություն և հասցեագրելու այն։

Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։ 

Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարևորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում և գործողությունների միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։ Սա ապացույցն է նաև նրա, որ մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից։ Սակայն եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ։

Միաժամանակ, չշեղվելով հանրային անվտանգության միջավայրի բարելավման նպատակադրումից և օրակարգից, ներկայումս քննարկվում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։ Վերջինս հատկապես արդյունավետ կարող է լինել ՀՀ ներքին գործերի նախարարության «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագրի համատեքստում, որի իրագործմանն ուղղված քայլերն արդեն ընթացքի մեջ են։ Արդյունքում, նշված ծրագրի իրականացումը թույլ կտա հանրային անվտանգության առաջնահերթ խնդիրները լուծել ՀՀ ներքին գործերի նախարարության տեսահսկման համակարգերով, որոնց ծածկույթը արդիականացման ծրագրի իրագործման շնորհիվ կընդլայնվի։ Ընդ որում, ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների պարբերական վերլուծությունը թույլ կտա հասցեագրելու չլուծված խնդիրները և փաստարկված եզրահանգումների հիման վրա ձեռնարկելու նոր միջոցներ»: