Աhաբեկչություն Իրանում. զոhվել են զինվորականներ
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան քաղաքում ահաբեկչական հարձակման ժամանակ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինված «Բասիջ» ստորաբաժանման հինգ անդամներ։
Այս մասին հայտնում է İRNA-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
Այս պահին հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մայոր Սաիդ Փարվիննեժադը գլխից վիրավորվել էր Սիստան և Բելուջեստան նահանգի Ռասաք շրջանի Ֆիրուզաբադ բնակավայրում «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման ահաբեկիչների հետ բախումների ժամանակ և մահացել է։