Ռուսաստանը 50 հազար զինվոր է պատրաստում Կուրսկի շրջանում հարձակման համար
Ռուսաստանը 50 հազար զինվորական է պատրաստել Կուրսկի շրջանում հարձակման համար, որը տեղի կունենա մոտ ժամանակներս։
Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին։
Հրատարակության զրուցակիցներն ընդգծել են, որ ստորաբաժանումները ձևավորվել են առանց Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» տարածքում տեղակայված զորքերի տեղափոխման։
Բացի այդ, ռուսական բանակը հրետանային և հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերին, սակայն գրոհ չի իրականացնում։
Զուգահեռաբար, ամերիկացի մի շարք ռազմական և հետախուզական պաշտոնյաներ հոռետեսորեն են տրամադրված Ուկրաինայի ապագայի վերաբերյալ։ Նրանք Կիևի անհաջողությունները պայմանավորում են բանակում առկա խնդիրներով։