Դոնալդ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահը խորհուրդ է տվել Ռուսաստանի առաջնորդին չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին, գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավոր դադարեցման հարցը։
Թրամփը շահագրգռվածություն է հայտնել հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քննարկումների համար։ Զանգի մասին տեղեկացվել է Ուկրաինայի կառավարությունը և չի առարկել խոսակցությանը։
Թրամփը մտահոգություն է հայտնել ամերիկացի հարկատուների համար Ուկրաինային աջակցելու ծախսերի վերաբերյալ և առաջարկել է, որ աշխարհը կարող է պահանջել Ուկրաինայից զիջել որոշ տարածքներ, օրինակ՝ Ղրիմը։
Թրամփը և Պուտինը նաև քննարկել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու հնարավորությունները։