Կիևը նախապես չի զգուշացվել Թրամփի և Պուտինի զրույցի մասին․ Ուկրաինայի ԱԳՆ
Կիևը նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։
Այս մասին Reuters-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
«Տեղեկություններն այն մասին, որ ուկրաինական կողմը նախապես տեղեկացված է եղել ենթադրյալ զանգի մասին, սուտ են։ Ըստ այդմ, Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ լինել այդ ամենին»,- ասել է Տիխին։