Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

100 հազարն էլ ինա՞դ են ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցիների շրջանում սպասողական վիճակ է։ Լուրեր են տարածվում, թե շուտով բնակապահովման ծրագրերը կառավարությունը վերանայելու է։ «Այո, տեղեկություն կա, որ այդ ծրագիրը վերանայվելու է, քանի որ դրա արդյունավետությունը շատ ցածր է»,- ասում է արցախցիների խնդիրներով զբաղվող Լիանա Պետրոսյանը։ Նրա հայրենակիցները հաճախ են իրեն դիմում՝ տարբեր իրավական հարցերի պարզաբանման համար։ 

2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3-5 մլն դրամի հավաստագրեր են հատկացվում` բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, տան կառուցման կամ գործող հիփոթեքային վարկի մարման համար։ Այսօրվա դրությամբ տրամադրված հավաստագրերի թիվն ընդամենը 30-ն է։ Այս մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Փաստորեն, առնվազն 110 հազար անձից՝ բնակարան ձեռք բերելու ծրագրից օգտվել եւ հավաստագիր է ստացել ընդամենը 30 ընտանիք, ինչը նշանակում է, որ պետական ծրագիրը չի աշխատում։ 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը «խայտառակություն» է անվանում այն, որ մեկ տարում ընդամենը 30 ընտանիքի են կարողացել բնակարան ձեռք բերելու հնարավորությամբ ապահովել, եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ, փաստորեն, երկրորդ ձմեռն են դիմավորելու ոչ սեփական կացարաններում՝ վարձով, այստեղից այնտեղ տեղափոխվելով։ 

Բայց աջակցության տարբեր ձեւեր կային՝ հիփոթեքի, տան կառուցման եւ այլն, արդյո՞ք այդ բոլոր տարբերակներն անարդյունավետ են։ «Եկեք հակառակը նայենք՝ մի հոգի, երկու հոգի, տասը հոգի, քսան հոգի կարող են, ժողովրդի լեզվով ասած՝ ինադ անեն, բայց եթե հարյուր հազարից ավելի մարդ չի գնում կառավարության այս «հրաշք ծրագրին» ընդառաջ, ուրեմն դժվար այդ 100 հազարն անխելք լինեն։ Այսինքն, կառավարությունն ասում է՝ եկեք, ձեզ փող տամ՝ տուն ունենաք, էդ 100 հազար մարդիկ էլ չե՞ն ուզում։ Մարդիկ ամեն ինչ կորցրել են, եկել-հայտնվել են Հայաստանի տարածքում, ու առաջին խնդիրը, որ ուզում են լուծել, տան հարցն է, ու 100 հազարն էլ ինա՞դ են ընկել։ Այդպես չի կարող լինել, հետեւապես, կառավարության ծրագիրը չի աշխատում»։ 

Գուցե նրանք շա՞տ բան են պահանջում, նրանց հետ երբ խոսում ես, տեսնում ես, որ հիմնականում բոլորն իրենց կորցրածի փոխհատուցումն են ուզում, որի համեմատ, իհարկե, կառավարության տված աջակցությունը քիչ կթվա։ 

«Միջին ընտանիքի հաշվարկով ստացվում է մոտ 10-12 մլն դրամ, եւ այս գումարով նրանք չեն կարողանա այնպիսի տուն գնել, որ կարողանան ապրել։ Մոտ 30 հազար դոլարով ի՞նչ առնեն մարդիկ։ Ես բազմիցս ասել եմ՝ եթե կան նման տներ, թող կառավարության անդամները մի հատ նման տուն գնեն ու գնան այդպիսի տներում ապրեն։ Այո, հնարավոր է, ինչ-որ գյուղերում կիսաքանդ տներ կան, որ այդ գնով հնարավոր է առնել, բայց ես վստահ եմ, որ արցախցիների զգալի մասն ունեցել է պատշաճ կացարան, ու այդ կացարանների կորստի միակ պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են, ու նրանք պետք է փոխհատուցեն գոնե այդ մարդկանց կացարանը։ Այդ մարդիկ հայրենիք, ընտանիք, կենսագործունեություն, ապագա են կորցրել։ Սա Ալավերդու ջրհեղեղը չէ, որ մարդուն փող տաս, ասես՝ գնա մի քիչ էն կողմ տուն կառուցի։ Այս մարդիկ այնքան բան են կորցրել, որ կառավարության անդամները պետք է գետինը մտնեին, օր առաջ գոնե կացարանի հարցը լուծեին»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը: