Ահաբեկիչները փորձում եմ վախեցնել Պուտինին
Իսլամական պետության զինյալները տեսահոլովակով զգուշացրել են Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողությունների մասին։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
Նրանք տեսանյութը հրապարակել են իրենց սեփական համացանցային տիրույթում։ Որպես ապացույց, ահաբեկիչները շեշտել են Դաղստանում իրենց մահապարտ ահաբեկչի կողմից ավտոմեքենայի պայթեցումը, որտեղ երկու ոստիկան էր զոհվել։
Ահաբեկիչները հայտարարել են, որ իրենք Իսլամական պետության ղեկավար Աբու Բաքըր Ալ Բաղդադիի զինյալներն են։ Նրանց մեջ եղել է նաև ռուսերեն խոսող մի ահաբեկիչ։