Օրլովի մարզում հողին են հանձնել դայակի կողմից սպանված աղջնակին
Օրլովի մարզում այսօր տեղի է ունեցել դայակի կողմից սպանված աղջնակի հուղարկավորման արարողությունը: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Ընտանիքի բարեկամ Անդրեյ Միշենկովը նշել է, որ Օրլովը աղջնակի հորը հայրենի մարզն է: Հաղորդել է նաև, որ հրաժեշտի արարողությանը կողմնակի անձինք չեն եղել, միայն հարազատները և ընտանիքի մտերիմենր:
Նշենք, որ քննիչները դայակ Գյուլչեհրա Բոբոկուլովային մեղադրանք են առաջադրել, ով կասկածվում է չորսամյա աղջնակի սպանության համար: Նրան մեղադրանք է առաջադրվել Մանկահասակ երեխայի սպանություն հոդվածով, ըստ որի, նրա մեղսունակությունը հաստատելու դեպքում դայակին սպառնում է մինչև 25 տարի ազատազրկում: