Քըլըչը շնորհավորել է ՌուբինյանինՀորմուզի նեղուցով նավերի տարհանումը դադարեցվել էԵվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցներըԵս դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն ՄելիքբեկյանThe Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվիՄատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված թարգմանիչ սրբերին
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըԱդրբեջանից Հայաստան կրկին բենզին և դիզելային վառելիք կուղարկվիՈ՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էԻրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտանԱրհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասելՀայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքըԷրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըԴավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցումՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցներըՄտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասինԸնտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին․ ԳալյանՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Հասարակություն

ՔՊ-ի նախընտրական քայլերթի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպք է եղել․ Դիտորդական առաքելություն

2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։

Ի թիվս այլ խնդիրների, դիտորդական առաքելության կողմից արձանագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։

Առաքելությունից մանրամասնում  են, որ  նախընտրական շրջանում գովազդային կազմակերպության միջոցով հավաքագրվել էին երիտասարդներ՝ մեկ ժամը 1000 դրամ գումարի դիմաց Տիգրան Ավինյանի քարոզչական քայլերթին մասնակցելու նպատակով։ Դիտորդական առաքելությունն արձանագրել էր փաստական տվյալներ (նամակագրություն, ձայնագրություններ և այլն), որոնք առերևույթ պարունակում էին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հատկանիշներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։

«Ականատես» դիտորդական առաքելությունը 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։

Վարույթի հարուցման նախնական շրջանում հարցաքննվել են առաքելության մի քանի ներկայացուցիչներ, սակայն գործի քննությունը ձգձգվում է արդեն մեկ տարուց ավելի։  «Ականատես» դիտորդական առաքելության հարցումներին ի պատասխան վարույթը քննող քննիչ Հռիփսիմե Գասպարյանի կողմից չեն ներկայացվում համոզիչ փաստարկներ առ այն, որ քննությունն ընթանում է արդյունավետ կերպով։ Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իրավապահ մարմինների արձագանքը ընդդիմադիր շարժումների ընթացքում արձանագրված համանման՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին որպես կանոն շատ կտրուկ և օպերատիվ է (օրինակ՝ 2024թ․ հունիս ամսվա իրադարձություններ)։ Սա տեղիք է տալիս կարծելու, որ օրենքը համանման իրավիճակներում կարող է կիրարկվել խտրական կերպով՝ կախված ներառված քաղաքական դերակատարներից։

Ընտրական գործընթացների արդարության և օրինավորության սկզբունքների պահպանման նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է ՀՀ գլխավոր դատախազությանը արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն։

«Ականատես» դիտորդական առաքելության անդամ կազմակերպություններ՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ