Միջսիրիական բանակցությունների անցկացման համար «բարենպաստ պայմաններ կստեղծվեն»
Բանակցային հարցերով սիրիական բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիադ Նասան Աղին տեղեկացրել է, որ հանձնաժողովը մտադիր է մասնակցել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ Ժնևում կայանալիք բանակցություններին։
Աղին Reuters գործակալությանը մանրամասնել է, որ Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև կայանալիք բանակցությունների շրջանակում իրենք կցանկանային քննարկել երկրում քաղաքական անցման գործընթացի մեկնարկը։
«Մենք հակված ենք բանակցություններին մասնակցելուն»,-նշել է Աղին` հավելելով, որ վերջին 2 օրվա ընթացքում զգալի կրճատվել են Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։