ՆԱՏՕ-ի երկրները կավելացնեն պաշտպանության ծախսերը՝գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը
ՆԱՏՕ-ի երկրները կսկսեն ավելի մեծ ծախսեր հատկացնել պաշտպանության համար՝ գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն` Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովից առաջ։
«Ապագայում ՆԱՏՕ-ի երկրներն անպայման կծախսեն ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին պաշտպանության համար։ Այժմ անհրաժեշտ է քննարկել, թե արդյոք նոր նպատակները պետք է լինեն բոլորի համար միասնական, թե ավելի նպատակահարմար կլինի յուրաքանչյուր դաշնակցի համար սահմանել տարբեր ցուցանիշներ»,- նշել է Ռյուտեն։