Մելիք գյուղում հրդեհ է բռնկվել անասնակերում․ քաղաքացուն մի քանի միլիոնի վնաս է պատճառվել
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում անասնակեր է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն քաղաքացուն պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։