Մակրոնը, Շոլցն ու Տուսկը հայտարարություն են տարածել Վրաստանի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ։
«Քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս կուրսը և ջանքեր չցուցաբերի շոշափելի բարեփոխումների առումով, մասնավորապես՝ հետ կանչելով վերջերս ընդունված օրենսդրությունը, որը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին, մենք չենք կարողանա աջակցել ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին»,- նշել են Եվրոպացի առաջնորդները:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո եվրոպացի առաջնորդներից նրանց շնորհավորել է միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Միևնույն ժամանակ նա անսպասելիորեն ժամանեց Թբիլիսի, որտեղ հայտարարեց, որ այս հաղթանակը հնարավորություն է տվել Թբիլիսիին անիմաստ պատերազմի մեջ չներքաշել:
Նա վստահեցրել է պաշտոնական Թբիլիսիին, որ նրանք կարող են ապագայում հույս դնել Հունգարիայի ռազմավարական գործընկերության վրա: