Կանանց ու տղամարդկանց միջև աշխատաշուկայում մեծ տարբերակում կա
«Կանանց ու տղամարդկանց միջև աշխատաշուկայում մեծ տարբերակում կա: Կանայք կենտրոնացած են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձը ՀՀ-ում գրանցված միջին աշխատավարձից ցածր է: Կանանց 50%-ից ավելին նեգրավված են գյուղատնտեսությունում, ծառայությունների ոլորտում, կրթության, առողջապահության, արվեստի բնագավառներում»,- այս մասին ասել է անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը՝ «2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած նոր հետազոտության արդյունքները՝ կանանց նկատմամբ խտրական դրսևորումների վերաբերյալ» քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ պետական հատվածում աշխատողների 60% տոկոսը կանայք են, բայց նրանց 50%-ից ավելին ստորին օղակներում են ընդգրկված: «Տղամարդիկ բարձր պաշտոններում 90% են կազմում, իսկ որոշումների կայացման մակարդակում 60%-ից ավելին էլի տղամարդիկ են»,- շարունակեց բանախոսը:
«Պետական հատվածում աշխատող տղամարդիկ կարծում են, որ կանայք ավելի քիչ են կրթված ու ավելի քիչ փորձ ունեն: Իհակե, սա պիտի ուսումնասիրվի, միգուցե երեխայով պայմանավորված՝ արձակուրդի սահմանափակ հնարավորությունները կապ ունեն, բայց պետական ոլորտում երևաց, որ էդպիսի կարծրատիպեր են աշխատում, ինչն էլ հանգեցրել է նրան, որ կանանց մոտ 60%-ը ստորին օղակներում է ընդգրկված»,- հավելեց փորձագետը: