Ընկերներ ենք եղել․ Գալյանը՝ Արուսյակ Ալեքսանյանի հետ հարաբերությունների մասին
Ընկերներ ենք եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ հարաբերություններին։
Գալյանը հայտնեց, որ Ալեքսանյանի՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում չի այցելել նրան, քրեական գործին էլ՝ չի հետևում։
«Դա իմ գնահատման տիրույթից դուրս է եղել՝ պայմանավորված նաև մասնագիտական էթիկայի պահպանմամբ։ Պաշտոնից բխող էթիկան ավելի բարձր է»,- ասաց Գալյանը՝ հավելելով, որ որևէ տվյալի չի տիրապետում։