Սուրիկ Խաչատրյանի որդու հետ անարդար են վարվում. մի փոխնախարար էլ նրան տվեք
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդու՝ Ռոբերտ Հարությունյանի ԱԳ փոխնախարար նշանակվելուն, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստորեն, ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարի տեղակալը Խոսրովի որդին է…. Դե, իհարկե, փոխնախարարը մինիմումը պետք է լիներ: Ի դեպ, իսկապես Սուրիկ Խաչատրյանի որդու հետ անարդար են վարվում: Մի փոխնախարար էլ նրան տվեք: Ու նաև սրանց համար են հերոս ընտանիքներն ու հերոս տղաները սահման պաշտպանում: Անգամ բնական սելեկցիայի տեսակյունից, ցավոք կենսունակ տեսակը տանուլ է տալիս, իսկ պարազիտը հաղթում…. Այդպիսի հասարակությունը ապագա ունենալ չի կարող: Մոլախոտը մի օր խեղդում է ցորենի արտին, եթե քիմիկատ չի օգտագործվում…»: