Բայդենը շտապ Կիև կուղարկի ավելի քան 6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է անհապաղ Ուկրաինային ուղարկել ավելի քան 6 միլիարդ դոլար արժողությամբ օգնության վերջնական փաթեթ՝ նախքան Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը:
Այս մասին գրում է Politico-ն։
Ըստ թերթի զրուցակիցների, որոնց անունները չեն նշվում, դա Սպիտակ տան համար միակ ճանապարհն է շարունակելու ռազմական օգնությունն Ուկրաինային:
Նշվում է, որ զինամթերք և զինտեխնիկա Ուկրաինա չի առաքվում անմիջապես, այլ առաքվում է օգնության մասին հայտարարությունից ամիսներ հետո: