Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփին խոստացել աջակցել իշխանության խաղաղ փոխանցման գործընթացում
ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը դիմել է իր կողմնակիցներին:
Հարրիսը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, իր թիմին, իր ամուսնուն և նախագահ Ջո Բայդենին աջակցության համար և ասել, որ ինքը շատ հպարտ է իրենց մասնակցած մրցավազքով:
Հարրիսն ասել է, որ արդեն զանգահարել է Դոնալդ Թրամփին և խոստացել աջակցել նրան իշխանության խաղաղ փոխանցման գործընթացում։
«Ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքն է, որ եթե մենք պարտվենք ընտրություններում, մենք ընդունենք արդյունքները: Այս սկզբունքը տարբերում է ժողովրդավարությունը միապետությունից կամ բռնակալությունից: Եվ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, որ մարդիկ վստահեն իրենց, պետք է հարգեն դա»,- ասել է նա:
Հարիսը նաև ընդգծել է, որ ամերիկացիները հավատարիմ են ոչ թե կոնկրետ նախագահին կամ կուսակցությանը, այլ ԱՄՆ Սահմանադրությանը: