Ադրբեջանը 150 անտունների ուղարկել է բնակվելու օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք
Ադրբեջանն օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք է ուղարկել բնակվելու ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:
Հանրապետության տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսակառույց ու վարչական շենքերում նախկինում ժամանակավորապես հաստատված ընտանիքները այսօր Բաքվից մեկնել են օկուպացված Մեխակավան:
Այս փուլում քաղաք է մեկնել 30 ընտանիք (150 հոգի)։
Նշենք, որ մինչ օրս, հաշվի առնելով այսօր մեկնածներին, Մեխակավան է ուղարկվել 163 ընտանիքի (583 հոգի) մշտական բնակություն հաստատելու համար: