Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են միասին աշխատել հանուն հրեական պետության անվտանգության
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նեթանյահուի գրասենյակից հայտնում են․ «Իսրայելի առաջնորդը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաջողության կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել երկրի անվտանգության հարցերին՝ Իրանի հետ ռազմական լարվածության համատեքստում»։
Կողմերը պայմանավորվել են միասին աշխատել հանուն հրեական պետության անվտանգության։