Մի քանի խոշոր պայթույն` Իրաքում
Իրաքում խոշոր ահաբեկչական պայթյուններ են որոտացել, տեղեկացնում է oxu.az կայքը։
Իրաքի Բադիլի շրջանում պայթուցիկով բեռնված ավտոմեքենան պայթեցվել է ոստիկանական տեղամասի մոտ։ Պայթյունի հետևանքով 35 մարդ մահացել է, իսկ 30-ը` վիրավորվել։ Դրանից բացի ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում։
Դրանց արդյունքում ևս 4 հոգի զոհվել են։ Ահաբեկչական գործողությունների իրականացումը ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել։