Իրանցիներին չի հետաքրքրում, թե ով կդառնա ԱՄՆ նախագահ. Իրանի ԱԳՆ
Թեհրանին չի հետաքրքրում, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը, դա ոչ մի կերպ չի ազդի հասարակ իրանցիների կյանքի վրա:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին, փոխանցում է Interfax-ը։
«ԱՄՆ նախագահական ընտրությունները մեզ հետ կապ չունեն: ԱՄՆ-ի և Իրանի քաղաքականությունը միմյանց նկատմամբ չի փոխվում»,- ասել է նա։
Պատասխանելով Դոնալդ Թրամփի ընտրություններում հաղթանակի մասին լրագրողների հարցին՝ նա հավելել է.
«Դա Իրանում կենսամակարդակի որևէ փոփոխություն չի առաջացնի։ Մեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե ով կլինի Միացյալ Նահանգների նախագահը»,-նշել է նա: