ԻՊ-ի մոտ 200 գրոհայիններ անցել են Ռաքքա քաղաքի բնակիչների կողմը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 200 գրոհայիններ անցել են Ռաքքա քաղաքի բնակիչների կողմը, որոնք ընդդիմացել են խմբավորմանը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ գրավված Ռաքքա քաղաքի բնակիչները Սիրիայի պետական դրոշները կախել էին քաղաքի մի շարք թաղամասերում:
«ԻՊ-ի մոտ 200 գրոհայիններ անցել են Ռաքքայի բնակիչների կողմը, ինչը ստիպել է ահաբեկիչներին բլոկպոստեր տեղադրել քաղաքի մուտքերի մոտ»,- գրում է գործակալությունը:
Sputnik գործակալության տվյալներով` Ռաքքայի բնակիչները բախումների ընթացքում դուրս են մղել ահաբեկիչներին քաղաքի 5 թաղամասերից