Այսօր` ժամը 10:00-ից Մալաթիա-Սեբաստիայի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում նոյեմբերի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 6-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Շերամ, Օհանով, Սվաճյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: