ԱՄՆ-ում նախնական տվյալներով Դոնալդ Թրամփը հաղթում է Քամալա Հարիսին
ԱՄՆ նախագահական ընտրությունները նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի միջև են։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Փենսիլվանիա, Հյուսիսային Կարոլինա և Վիսկոնսին նահանգների վրա:
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Թրամփն առաջատարն է։
Թրամփն առաջատար է բոլոր նշված նահանգներում։
Քամալա Հարիսի նախընտրական շտաբի մենեջեր Ջեն Օ'Մալլի Դիլոնը աշխատակիցներին ասել է, որ չի ակնկալում, որ արդյունքները արագ կհայտարարվեն, բայց շարունակում է լավատեսորեն տրամադրվել, հաղորդում է CNN-ը: Նա խորհուրդ է տվել իր գործընկերներին մի փոքր հանգստանալ և ուժ հավաքել։
«Մենք ակնկալում էինք, որ մրցավազքը լարված կլինի»,- գրել է Դիլոնը:
Մինչդեռ ABC-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հարրիսի նախընտրական շտաբում լարվածությունը նկատելիորեն աճել է։ Երեկոյան մթնոլորտը տոնական էր, սակայն այժմ թիմը կենտրոնացած է և ուշադիր հետևում է քվեարկության ընթացքի մասին CNN-ի հեռարձակմանը։