52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.am
Մշակույթ

«Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

Հյուրերը նախ հետևել են Ապարան համայնքի արվեստի դպրոցի սաների կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել են համերգային ծրագիրը, որի ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության արդյունքում ձևավորված միացյալ համույթներն ու նվագախմբերը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, մանկավարժներին ու սովորողներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:

«Հրաշալի ծրագիր էր. անկրկնելի զգացողություններ ապրեցինք: Նախարարությունը կրթամշակութային շուրջ երկու տասնյակ ծրագրեր է իրականացնում, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որպեսզի մենք շարունակենք խրախուսել տեղերում առկա ներուժն ու դրա զարգացման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արդեն իսկ ունենք արվեստի և երաժշտական հրաշալի դպրոցներ բոլոր մարզերում և Երևանում: Մենք պարզապես հարթակ ենք տրամադրում, որպեսզի մարդիկ միասին ստեղծագործեն՝ ձևավորելով միջավայր, որից, առաջին հերթին, շահում են երեխաները: Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր և ամենաազդեցիկ ձևերից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ծրագրի իրագործումը։

Մինչ քույր դպրոց այցելությունը՝ մարզաբնակ երեխաները շրջել են Հայաստանի պատմության թանգարանում, հետևել «Մայր աստվածություն․ Անահիտից՝ Մարիամ» խորագրով ցուցադրությանը, ինչպես նաև այցելել Երևանի տեսարժան վայրեր:

Նշենք՝ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարվա ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 3000 սովորողների և մանկավարժների:

Մշակութային ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացման, արտադպրոցական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ տրամադրող ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցները մարզերի քույր դպրոցների հետ իրականացնում են հագեցած մշակութային ծրագրեր, վարպետության դասեր, ճանաչողական այցելություններ:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը կեզրափակվի նոյեմբերի 8-ին՝ Կապանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երևանյան 2-օրյա այցելությամբ, որի շրջանակում կիրականացվեն ճանաչողական այցեր Երևանի տեսարժան վայրեր և թանգարաններ, իսկ Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում Սյունիքից ժամանած հյուրերի համար կանցկացվեն վարպետության դասեր, կիրականացվեն համատեղ համերգային ծրագրեր: