Մոլդովայի ընտրողների մեծ մասը չի քվեարկել Սանդուի օգտին. Կրեմլ
Մոլդովայում ընտրողների մեծամասնությունը չի քվեարկել նախագահ Մայա Սանդուի օգտին:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա կարծում է, որ մոլդովական հասարակության մեջ հակասություններն անշուշտ կշարունակվեն։
«Ինչ վերաբերում է տիկին Սանդուին, դուք գիտեք, որ նա, որքան հասկանում ենք, իր երկրի նախագահը չէ, քանի որ բուն երկրում նույնպես բնակչության մեծամասնությունը չի քվեարկել նրա օգտին։ Եվ մենք խոսում ենք շատ, շատ պառակտված հասարակության մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։