Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին:
«Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլ որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ փոխադարձ ընդունելի համաձայնագիր է մշակվել՝ նախաստորագրված Ուկրաինայի կողմից»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ուկրաինական կողմը մերժել է համաձայնագիրը «դրսի խորհրդով»։