Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել
Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող TÜPRAŞ նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։
Ինչպես պարզաբանել է քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում:
«Այնտեղ փորձարկումներ էին տեղի ունենում, որոնց ժամանակ տեղի է ունեցել միջադեպը։ Հիմա անհանգստանալու պատճառ չկա։ Հրդեհը վերահսկվում է։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռ չենք ստացել»,- ասել է նա հեռուստաալիքի եթերում։