Դեղը քիչ ես լցնում՝ մուկը չի սատկում, շատ ես լցնում՝ փսխում է․․․ Գևորգ Պապոյանը պատգամավորների համար «դասախոսություն» էր կարդում կրծողների մասին
Նախորդ տարիներին դեղը տալիս էինք, գյուղացիները թող գնան ձեթ ու ցորեն ճարեն, իրար խառնեն, լցնեն բների մեջ՝ մուկը կուտի կսատկի։ Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսwuթյան մեջ կրծողների դեմ տարվող պայքարի աշխատանքներին։
«Մենք տեսանք, որ մեկը արել է, մյուսը՝ չէ, մյուսը ասել ա՝ շատ լցնեմ, որ շատ վնաս տա, մեկը քիչ ա մի քիչ լցրել։ Բանից պարզվում է` դեղը քիչ ես լցնում, մուկը չի սատկում, առողջությունը էլ էն չի լինում, բայց չի սատկում, շատ ես լցնում՝ կամ հոտից չեն ուտում կամ փսխում է առաջանում»,- ասաց Պապոյանը՝ բացատրելով, թե ինչ են նախաձեռնում կրծողների դեմ։
Նա բացատրեց, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան․ նախարարությունը, մարզպետարանն ու համայնքապետարանը շաղախում են ձեթը, ցորենն ու դեղը և ամեն մեկին տալիս ինչքան հարկավոր է, բայց, Պապոյանի խոսքով, սա էլ խնդիր է, քանի որ այդ դաշտից կարող են կրծողները դուրս գալ ու անցնել կողքի դաշտ։