Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ Հայաստանը միայնակ կարողանում է իր շահն առաջ տանել
«Այսօր, վաղը, թե երկու տարի հետո, ո՞ր փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել, բայց, երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին՝ նշանակում է հյուսիս-արևելյան ամենավերևի կետից մինչև հարավ-արևելյան ամենաներքևի կետ, այնուհետև Նախիջանի ամբողջ սահման- ՀՀ պետական սահման, բոլոր հարցերը պետք է քննարկվեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցնում է, որ Հայաստանը միայնակ կարողանում է իր շահն առաջ տանել։
Դրա ամենամեծ օրինակը, ըստ Պապոյանի, սահմանազատման գործընթացն է։
«Հայաստանը ստացավ պետական սահման՝ կոնկրետ հատվածում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապոյանն ասաց, թե սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը։