Դոնալդ Թրամփը խոսել է ընտրություններում իր պարտության մասին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստովանում է ընտրություններում պարտության հավանականությունը: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաընկերությունը։
«Ես բավականին մեծ առավելություն ունեմ, բայց կարող ենք ասել, որ այո, իմ պարտությունը հնարավոր է։ Երբեմն վատ բաներ լինում են»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով ընտրություններում պարտվելու հավանականության մասին հարցին։
Թրամփը նաև ասել է, որ ինքը պայքարում է ոչ թե իր հակառակորդ Քամալա Հարիսի, այլ դեմոկրատական «չար համակարգի» դեմ։
«Ես չեմ պայքարում Քամալայի դեմ, ես պայքարում եմ չար ժողովրդավարական համակարգի դեմ։ Ես չպայքարեցի Բայդենի դեմ ևս, քանի որ նա փակված էր այս համակարգի նկուղում, ես պայքարեցի հենց չար համակարգի դեմ», - ասել է նա Միչիգանում կայացած հանրահավաքում: