ԱՄՆ ընտրությունների առաջին արդյունքները հայտնի են տեղամասերից մեկում
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հավասար` երեքական ձայներ են ստացել Նյու Հեմփշիրի փոքրիկ Դիքսվիլ Նոտչ քաղաքում:
Այս մասին հաղորդում է CNN-ը:
Քաղաքը, որը գտնվում է ԱՄՆ-Կանադա սահմանի երկայնքով Նյու Հեմփշիրի հյուսիսային ծայրում, բացել և հաշվարկել է ձայները քվեարկությունից անմիջապես հետո:
Սա ավանդույթ է, որը սկիզբ է առել 1960 թվականից: