Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Ադրբեջանը խոշոր դրամական պահանջ է ներկայացրել հայցով, որն իշխանությունը չի բացահայտում․ «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է․

Խորհրդարանում ԱԳՆ-ի եկող տարվա բյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանն ուղիղ չպատասխանեց հարցին՝ «խաղաղության պայմանագրում» կա՞ կետ, ըստ որի՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացրած հայցերից պետք է հրաժարվի։ Միրզոյանը փաստացի չհերքեց, անուղղակի հաստատեց՝ հայտարարելով․ «Ես չեմ կարող առանձին կտորներ հանրայնացնել։ Բազմաթիվ հարցեր կան, որ կողմերը բարձրացնում են բանակցություններում, եւ պարտադիր չէ, որ մի կողմի բարձրացրած հարցերին մյուս կողմն անպայման դրական արձագանքի։ Ինչի շուրջ հնարավոր է լինում համաձայնության գալ, դա ստանում է կոնկրետ դրսեւորում»։


Այս լղոզված հայտարարությունից ամիսներ առաջ արդեն մամուլը գրել էր, որ սա Ադրբեջանի հերթական պահանջն է։ Դեռ 2024 թվականի հունվարին էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել՝ եթե Ադրբեջանը հրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, հնարավոր է Հայաստանն էլ հրաժարվի, իսկ մեկ ամիս անց՝ մարտին, Փաշինյանը, խոսելով հարցից, հայտարարեց, թե բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվում է։ «Եթե տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության եւ հասնում ստորագրման փուլին, ես չեմ բացառում եւ նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նման լուծման գնալը»,- հայտարարել էր նա։ 

Ադրբեջանը միջազգային դատարաններում իր դեմ Հայաստանի ներկայացրած հայցերն էլ է համարում իր «տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ»։ ՄԻԵԴ-ում Հայաստանի` 4, իսկ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում` ընդդեմ Ադրբեջանի, 1 միջպետական գանգատ կա։ ՄԻԵԴ-ում ներկայացված գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին եւ դրանից անմիջապես հետո արձանագրված խախտումներին, գերեվարված անձանց դատավարություններին եւ ապօրինի բանտարկության խնդիրներին, ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժմանը, դրա հետեւանքով առաջացրած մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաեւ՝ խախտումներին, որոնք տեղի են ունեցել Արցախի տարածքում, այդ թվում՝ էթնիկ զտմանը։ Ըստ էության, եթե ՀՀ իշխանությունը հետ վերցնի միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատները, ստացվելու է, որ Հայաստանն ասում է՝ այդ ամենը տեղի չի ունեցել, այսինքն՝ Ադրբեջանը հայերի դեմ խտրականության ու ատելության հետ կապված որեւէ գործողություն չի իրականացրել։ 


Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը բացատրում է՝ միջազգային դատարանի որոշման արժեքը շեշտակի նվազում է, եթե գործընթացի քաղաքական, դիվանագիտական հիմքը բացակայում է: Հենց դրանով միջազգային իրավունքը  ֆունդամենտալ կերպով տարբերվում է ազգային իրավունքից, որտեղ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն իրավական գործընթացների վրա, չպետք է որոշիչ լինեն։ Եվ քանի որ միջազգային հարաբերությունների գործիքակազմում դիվանագիտությունը եւ միջազգային իրավունքը գործում են որպես փոխլրացնող գործիքներ, դատական գործեր շարունակելը, երբ դիվանագիտական եւ քաղաքական դաշտում դրան ամբողջությամբ հակառակ գործընթացներ են տեղի ունենում, եւ գործող «իշխանությունների» կողմից ուղղակի հակադրվող քաղաքական դիրքորոշում է բարձրաձայնվում, փաստացի կարող է դառնալ անիմաստ (առնվազն մինչեւ չփոխվեն քաղաքական եւ դիվանագիտական մոտեցումները): Ավելին, նշված քաղաքական մոտեցումներն իրավական գործընթացների համար լրջագույն ռիսկեր են ստեղծում:

«Եթե այս մի հոգին ասել է, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում, եթե Հայաստանը փոխում է պատմության դասագրքերը, հրաժարվում է Արցախից եւ պահանջատիրությունից, միջազգային իրավական հարցերը վերաձեւակերպում է որպես սովորական պատմագետների համար նախատեսված հարցեր, պատկերացնենք՝ փորձում է քրեական հետապնդման ենթարկել Արցախյան առաջին եւ հաջորդած պատերազմների մասնակիցներին եւ Ադրբեջանը հռչակում բարեկամ պետություն, Ադրբեջանի համար գործի շարունակելիությունը դառնալու է իմաստազուրկ (նաեւ դատարանի համար՝ խնդրահարույց), որովհետեւ ստացվում է, որ Հայաստանն այլեւս իրենց ընկալած խտրականությունը վերացրել է: Նույնիսկ էական էլ չէ, որ ադրբեջանական պնդումները հիմնազուրկ են, եւ առնվազն այնքանով, որքանով որ տեղեկատվություն է առկա, էապես զիջում է Հայաստանի Հանրապետության համապատասխան դիմումի հիմնավորումներին: Կամ՝ պատկերացնենք (զուտ տեսական վարժանք է, պրակտիկորեն, ցավոք, չեմ պատկերացնում նման իրավիճակ)․ եթե Ադրբեջանը հայտարարի, որ Ադրբեջանը 20-րդ դարում պատմական հայկական տարածքում ստեղծված պետություն է, մի հոգու նման ասի՝ սա Ադրբեջան պետությունն է, բայց իրականում այն ստեղծվել է պատմական հայկական տարածքում, դադարի յուրացնել եւ ոչնչացնել, վերականգնի հայկական պատմական հուշարձանները, պատասխանատվության ենթարկի ռազմական հանցագործներին, պատժի եւ արգելի հայատյացության բոլոր դրսեւորումները, ամբողջությամբ փոխվի հռետորաբանությունը եւ այլն, Հայաստանի Հանրապետության կողմից գործը շարունակելը կդառնա անիմաստ»,- բացատրում է Օրբելյանը: 

Նրա խոսքով՝ նշվածը շատ տեսական վարժանք է, եւ ակնհայտ է, որ նման իրավիճակ բացառված է, հետեւաբար՝ ՀՀ-ն ոչ թե պետք է հրաժարվի դատական գործընթացներից, այլ ընդլայնի իրավական գործիքները եւ շտկի քաղաքական գործընթացները՝ դրանք առավել համահունչ դարձնելով իրավական մոտեցումներին (Հայաստանի Հանրապետության մոտեցումն Ադրբեջանին պետք է լինի այնպիսին, ինչպիսին կարող է լինել միջազգային հանցագործ, ահաբեկչական եւ ռասիստական, ցեղասպան պետության հետ, եւ գործընթացները պետք է իրականացվեն հենց այդ լույսի ներքո): Արամ Օրբելյանն առավել պրոբլեմատիկ է համարում ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, թե ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգի առաջնահերթություն չէ, մի բան, որը հակասում է ՀՀ բոլոր ֆունդամենտալ փաստաթղթերին, այդ թվում՝ գործող կառավարության ծրագրին։ «Ոչ ոք նրան չհարցրեց՝ դա  Արարատ Միրզոյանի՝ որպես Օմեգայի՞ հայտարարությունն էր, թե՞ որպես ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը»,- նկատում է Օրբելյանը։
Իսկ այն ընթացքում, երբ ՔՊ-ական պաշտոնյաները՝ ամենաբարձր մակարդակով, չեն բացառում Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարվելու հնարավորությունը, Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի Հաագայի մշտական արբիտրաժային դատարան է հայցեր ներկայացրել՝ աննախադեպ ֆինանսական փոխհատուցման պահանջով` «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»։

2023թ․ հունվարին Մշտական արբիտրաժային դատարան ներկայացված առաջին հայցը՝ ընդդեմ Հայաստանի, առնչվում է Վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիային, իսկ փետրվարին ներկայացվածը՝ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագրին։ Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի հանքարդյունաբերության զարգացումը «տարածաշրջանում գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում է առաջացրել»։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում առկա այլընտրանքային էլեկտրաէներգիայի ռեսուրսները (հիդրո, քամու եւ արեւի) օգտագործելու արգելքի մեջ։ 

«Այսինքն՝ եթե Հայաստանը պարտվի, ինչ-որ «իքս» գումար պետք է հատուցի Ադրբեջանին, խոսքը մեծ գումարի մասին է, քանի որ գործ ունենք բնապահպանական խնդրի հետ։ Երկու հայցով էլ նույն պահանջի տեսակն է ներկայացված, եթե մենք հաղթենք, հայցերը մերժվելու են։ Ես տեղյակ չեմ՝ Հայաստանը հակընդդեմ հայցեր ներկայացրե՞լ է, թե՞ ոչ»,- «Հրապարակ»-ին ասում է Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը՝ շարունակելով, որ միջազգային իրավունքում չի եղել նախադեպ, երբ պետություններից որեւէ մեկը բնապահպանական վնասի համար դրամական փոխհատուցում պահանջի։ Թե ինչ գումար է Ադրբեջանը պահանջում Հայաստանից, հայտնի չէ, քանի որ արբիտրաժային վարույթները գաղտնի են, բայց Ադրբեջանը, Սարգիս Գրիգորյանի խոսքով, պարբերաբար մամուլի հաղորդագրություններ է հրապարակում՝ պահանջի տեսակի ու պահանջի մասին: 

«Նոյեմբերի 12-ին առաջին գործով Ադրբեջանը պետք է ներկայացնի իր ամբողջական պահանջը, որտեղ ներառվելու է պահանջի չափը, հետեւաբար, ԶԼՄ-ները հանրային ճնշման գործիքներով պետք է ստիպեն կառավարությանը՝ գործել ավելի թափանցիկ եւ բացահայտել այդ հարցը՝ դիմել տրիբունալին, ասել, որ սա իմ ժողովրդի հանրային շահին է առնչվում, եւ իմ ժողովուրդը պահանջում է, որ ես գործեմ ավելի թափանցիկ եւ հրապարակեմ այն, ինչը պիտի հրապարակեմ։ Առայսօր մենք չգիտենք պահանջի չափը, բայց քանի որ խոսում ենք բնապահպանական հայցերի մասին, բնականաբար, խոսքը մեծ գումարների մասին է»,- ասում է մեր զրուցակիցը։ Ըստ նրա, որպես պաշտպանություն, Հայաստանը կարող է հիմնավորել, որ Արցախը եղել է հանրապետություն, ունեցել է Սահմանադրություն, կառավարման համակարգ, չճանաչված լինելով հանդերձ, գործել է որպես առանձին միավոր, միջազգային իրավունքի շրջանակում, եւ ՀՀ-ն չի ունեցել որեւէ ազդեցություն, բայց, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք անում են ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, այս դիրքորոշումը ձեւակերպելն ու առաջ տանելը, ինչպես դիվանագիտորեն ձեւակերպեց մեր զրուցակիցը, վնասներ եւ ռիսկեր են պարունակում։

Սարգիս Գրիգորյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է թիրախավորել Սոթքը,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, Ամուլսարը։ «Իրենց հայտարարություններից մեկում նման բան կարողանում ես կարդալ՝ հանքարդյունաբերության վերաբերյալ, իբրեւ թե Ադրբեջանին պատճառած վնասների հետ կապված, որից կարելի է ենթադրել, որ իրենք կարող են թիրախավորել սահմանային հանքերը»,- ասում է նա։ Ի դեպ, Բաքուն, որ Արցախում էթնիկ զտման ու Արցախը կլանելու օպերացիան կեղծ բնապահպանական շոուով մեկնարկեց, սպասվող ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովին արդեն իսկ օգտագործում է այդ թեզերը։ Նրանց լուրերով կարմիր թելի պես անցնում է միտքը, թե Ադրբեջանը 30 տարի չի կարողացել օգտագործել «իր էներգետիկ ռեսուրսը՝ կանաչ եւ այլընտրանքային, քամին, ջուրը, արեւը»։  

Այս վարույթներից կարո՞ղ է Ադրբեջանը հրաժարվել, հաշվի առնելով Հայաստանին ներկայացված պահանջը՝ հետ կանչել իր գանգատները միջազգային դատարաններից։ Մեր զրուցակցի խոսքով, իհարկե, արբիտրաժային վարույթի յուրաքանչյուր փուլում Ադրբեջանը կարող է դիմել տրիբունալին՝ իր  ներկայացրած հայցերը հետ կանչելու համար, սակայն այսօրվա դրությամբ Մշտական արբիտրաժային դատարանի կայքում հետկանչի մասին որեւէ տեղեկություն չկա։ Մյուս տարբերակն այն կարող է լինել, որ կողմերը համաձայնության գան, որը հաստատվի արբիտրաժային դատարանի վճռով։ Այս փուլում դա էլ չկա։ Դատարանը հաստատված եւ վերջնական ժամանակացույց ունի, որով առաջնորդվում է։