Զելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում Հյուսիսային Կորեայի 11 հազար զինծառայողների մասին
Ուկրաինական հետախուզությունն արդեն գրանցել է Հյուսիսային Կորեայի 11 հազար զինծառայող Կուրսկի շրջանում։ Նրանց թիվը տարածաշրջանում գնալով ավելանում է։ Այս մասին ասվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ուղերձում։
Պետության ղեկավարն ասել է, որ իրեն զեկուցել են Գլխավոր հետախուզության վարչությունը և արտաքին հետախուզության ծառայությունը։
Նա նաև հիշեցրել է, որ շուտով կլրանա Կուրսկի շրջանում ուկրաինական գործողության մեկնարկի 3 ամիսը։ Ուկրաինացի պաշտպանները վերահսկում են սահմանի մոտ գտնվող գոտին:
Նախագահն ընդգծել է, որ Կուրսկի գործողությունը մեծապես նպաստել է պատերազմի ընթացքի փոփոխությանը: