Քամալա Հարրիսը շրջանցում է Դոնալդ Թրամփին
Ըստ NPR-ի, PBS News-ի և Marist College-ի կողմից անցկացված հարցման՝ փոխնախագահ Քամալա Հարիսը հավանական ընտրողների շրջանում չորս տոկոսով առաջ է անցնում նախկին նախագահ Դոնալդ Թրամփից:
Հարիսին աջակցում է հարցվածների 51%-ը, իսկ Թրամփին՝ 47%-ը։
Հարցվածների 2%-ը նախատեսում է քվեարկել այլ թեկնածուների օգտին։
Հավելենք, որ շաբաթներ առաջ նույն լրատվամիջոցների հարցումները ցույց էին տվել, որ փոքր առավելություն ունի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: