Իսպանիայում ջրհեղեղը տարածվել է նաև Կատալոնիայում
Վալենսիայից հետո հորդառատ անձրևների պատճառով Կատալոնիայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Բարսելոնայում, հայտարարվել է տագնապի կարմիր, ամենաբարձր մակարդակը։
BBC-ն հայտնում է, որ Էլ Պրատ միջազգային օդանավակայանը, որը երկրում երկրորդն է ուղեւորափոխադրումների քանակով, մասամբ հեղեղվել է, ինչի հետեւանքով չեղարկվել է ավելի քան 80 չվերթ, դադարեցվել են նաեւ երկաթուղային հաղորդակցությունները։
Մեծ թվով զոհերի (վերջին տվյալներով՝ արդեն 217 մահացած), անհայտ կորածների և բազմաթիվ ավերածությունների ֆոնին Իսպանիայի բնակչությունը գնալով ավելի է զայրանում իշխանությունների անգործության պատճառով, որոնք չեն կարողանում հաղթահարել ճգնաժամը և վերահսկել իրավիճակը։
Ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարում օգնող զինվորականների թիվը հասել է 5 հազարի, ևս 2,5 հազար մարդ ուղարկվել է տուժած տարածքներ: Ընդհանուր առմամբ որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է շուրջ 20 հազար զինվորական ու ոստիկան։