Եվրահանձնաժողովը պատրաստ է ԱՄՆ ընտրությունների ցանկացած արդյունքի
Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն ասել է, որ ԵՀ-ն ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տալիս և պատրաստ է քվեարկության ցանկացած արդյունքի։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ըստ Մամերի՝ Եվրամիության բարձրագույն գործադիր մարմինը չի աջակցում ոչ մի թեկնածուի:
«Մեր դերն է պատրաստ լինել այս ընտրությունների ցանկացած արդյունքի», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Բրյուսելում կայացած ճեպազրույցում: