Սևանում սուզված ձկնորսներին դեռ չեն գտել
Սեւանա լճում շարունակվում են մարտի 4-ին սուզված 42-ամյա Անդրանիկ Վարդգեսի Վարդանյանի եւ 24-ամյա Անդրանիկ Պապինի Ավետիսյանի մարմինների որոնումները:
Նրանց հայտնաբերելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Սեւանի հրշեջ-փրկարարները, ջրասուզակնկերը մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի բնակիչների հետ մոտորանավակներով եւ սուզակներով որոնողական աշխատանքներ են կատարել: