Եթե Իսրայել որևէ սխալ թույլ տա Իրանի դեմ, կստանա ջախջախիչ պատասխան․ Իրանի նախագահ
Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետության դեմ հակահարված տալու Իրանի որոշման վրա:
Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանը։
«Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան։ Միայն նրանց վարքագծի վերանայումը, հրադադարի համաձայնությունը և տարածաշրջանում անմեղ մարդկանց սպանությունը կարող են ազդել, թե մենք ինչպես կարձագանքենք և ինչ ուժով», - մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:
Տարածաշրջանում լարվածության սրման ողջ պատասխանատվությունը Պեզեշկյանը դրել է Իսրայելի վրա: